ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները և լրագրողները շունչները պահած այս պահին սպասում են կառավարության ներկայացուցչին, որի խոսքը որոշիչ պետք է լինի։ Կես ժամ առաջ ԱԺ-ում ավարտվեց շրջանառության հարկի վերաբերյալ քննարկումը, որը տեղի ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ։ Քննարկումը թեժ է եղել՝ և՛ իշխանական, և՛ ոչիշխանական կուսակցությունների հակադարձ մեղադրանքներով։ Մասնավորապես, հանրապետականն ընդդիմադիր քառյակին մեղադրել է այն բանում, որ վերջիններս մի քանի օր առաջ մերժում էին հանրապետականի առաջարկը` խնդիրը քննարկելու վերաբերյալ, իսկ այժմ նույն քառյակը աղմուկ է բարձրացնում և փորձում քաղաքական դիվիդենդներ շահել։ Իր հերթին քառյակը մեղադրում է հանրապետականներին փոքր և միջին բիզնեսը կործանելու գործում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ